Արմավիրի մարզում 4000 մեծահասակ և 1200 երեխա կանցնեն ակնային հետազոտություն![]() 3 հոկտեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը: Մարզի բնակիչների համար անցկացվում է անվճար ակնային զննում և իրականացվում է բուժումսոցիալապես անապահով անձանց համար: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Օրանժ Արմենիայի հանրային կապերի բաժնից : «Մարզերի բնակիչների համար երբեմն որակյալ ակնաբուժական ծառայությունները դժվարամատչելի, իսկ երբեմն` նաև անհասանելի են լինում: Այս նախագծի շնորհիվ բազմաթիվ մարդիկ վերգտում են աչքի լույսը, հազարավորները` կանխարգելում նոր սկսվող կամ խորացող հիվանդությունը»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի տվյալներով ծրագրի շրջանակներում Արմավիրի շուրջ 4000 մեծահասակ և 1200 երեխա կանցնեն ակնային հետազոտություն: Նախատեսվում է տրամադրել շուրջ 1600 ակնոց: Աչքի շարժական հիվանդանոցում կիրականացվեն շուրջ 300 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ, Արմավիրի մարզի 9 դպրոցներում կկազմակերպվեն նաև ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |