Nokia-ն մտադիր է վաճառել իր կենտրոնակայանը Ֆինլանդիայում

Nokia-ն մտադիր է վաճառել իր կենտրոնակայանը Ֆինլանդիայում

PanARMENIAN.Net - Հեռախոսներ և հեռահաղորդակցային սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը մտադիր է վաճառել իր կենտրոնակայանը ֆինլանդիայում՝ Էսպոո քաղաքում: Այդ մասին Helsingin Sanomat թերթի վրա հղումով հայտնել է AFP-ն:

«Այժմ մենք մտածում ենք, թե ինչ կարող ենք անել մեր սեփականության հետ: Տարբերակներից մեկը գլխամասային գրասենյակի» վաճառքն է,-ասել է թերթին ընկերության ֆինանսական տնօրեն Տիմո Իհամուոտիլան:

Nokia-ի կենտրոնակայանը, կազմված երեք շենքերից, գտնվում է Էսպոո քաղաքում, որի վաճառքից ընկերությունը մտադիր է ստանալ մինչև 300 մլն եվրո

Ոչ վաղ անցյալում Nokia-ն առաջատար դիրքեր ուներ բջջային հեռախոսների շուկայում, սակայն այսօր ծանր ժամանակներ է ապրում: Ընկերության սմարթֆոնները զիջում են Apple-ի և Google գործընկերների արտադրանքին:

Այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով Nokia-ն 1,4 մլրդ եվրո վնաս է կրել: Այժմ ընկերությունը վերակազմավորվում է և կրճատում է անձնակազմը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---