ԱՄՆ-ն գրոհայինների դեմ հատուկ գործողություն է պատրաստում Լիբիայում![]() 3 հոկտեմբերի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախապատրաստվում է Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության գրոհը կազմակերպած գրոհայիններին հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով հատուկ գործողության, հայտնում է The New York Times-ը: Ինչպես հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, զինվորականները Լիբիայում պոտնեցիալ թիրախների ցուցակ են կազմում՝ Բենգազիի հյուպատոսության վրա հարձակման մասնակցության կասկածանքի վերաբերյալ մանրակրկիտ տեղեկություններով: ԱՄՆ որոշել է մասնակցել գրոհայինների հայտնաբերմանը, քանի որ Լիբիայի կառավարությունը դեռ թույլ է, միայնակ այդ գործողությունն անցկացնելու համար, գրում է պարբերականը: Պենտագոնը մտադիր է այս հարցում համագործակցել Լիբիայի իշխանությունների հետ: Ահաբեկիչներին ոչնչացնելու համար ԱՄՆ մտադիր է անօդաչու սարքեր օգտագործել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ավելի վաղ Լիբիայի վարչապետ Մուստաֆա Աբու Շագուրը հայտարարել էր, որ թույլ չի տա, որ ԱՄՆ միակողմանի ռազմական գործողություններ անցկացնի այդ երկրի տարածքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |