«Պողոսյան պարտեզները» մշակել է Սիրահարների այգու եռամյա զարգացման ծրագիր 3 հոկտեմբերի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Պողոսյան պարտեզներ» հիմնադրամը 2011 թվականին մշակել է Սիրահարների այգու եռամյա կայուն զարգացման ծրագիր: Ինչպես այսօր Ճարտարապետների միությունում հանրային քննարկման ժամանակ նշեց հիմնադրամի տնօրեն Սարհատ Պետրոսյանը, ծրագրի նպատակն է այգու շահագործումը և զարգացումը դարձնել ավելի կայուն` ապահովելով ինքնաֆինանսավորման մասնաբաժնի շարունակական ավելացում։ Դրա շրջանակում Պողոսյան պարտեզները այգու շահագործման և պահպանության, կանաչապատ տարածքների զարգացմանը զուգահեռ 2012 - 2014 թվականներին նախատեսում է իրականացնել հետևյալ նախագծերը` 1.Ամֆիթատրոնի հիմնանորոգում ու վերազինում, 2.Աշխատակազմի համար նախատեսված տեխնկական շինության կառուցում, 3.Այլընտրանքային էլեկտրոէներգիայի աղբյուրների տեղադրում, 4.Լճի հիդրոտեխնիակական համակարգի զարգացում, 5.Հասարակական զուգարանների կայուն ջրային համակարգերի համակցում, 6.Հարավ-արևմտյան մուտքային մասի կազմակերպում, 7.Սրճարանի համար ստորգետնյա խոհանոցային մասի կառուցում, 8.Ցանկապատերի վերանորոգում և ամբողջացում, 9.Քաղաքային կահույքի (նստարան, աղբաման և այլ) զարգացում։ Այդ ընթացքում նշված աշխատանքների համար Պողոսյան հիմնադրամը նախատեսում է ներդնել շուրջ 60 մլն ՀՀ դրամ։ Այն զգալիորեն նվազեցնելու է այգում շահագործման ու պահպանության ծախսերը և բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը։ Պողոսյան պարտեզները ՀՀ օրենսդրության շրջանակում նշված ծրագրի բոլոր փուլերում իրականացնելու է հանրային իրազեկում և լսում-քննարկումների անցկացում` ապահովելու համար այգու շահառուների հնարավորինս մասնակցություն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |