ՎՈՐՈՆԵԺԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՇԵԼՈՒ Է ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ29 մարտի 2005 - 06:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Վորոնեժի մարզի հայ համայնքը ապրիլի 7-ին կնշի Մայրության եւ գեղեցկության օրը, ինչպես նաեւ Ավետման տոնը Հոգեւոր միաբանության կենտրոնում: Միջոցառումները կանցկացվեն Հայկական մշակույթի օրերի ընթացքում` Վորոնեժի մարզի Հասարակական պալատի «Ազգային մշակույթների օրեր» նախագծի շրջանակում: Այդ օրը տոնակատարությանը եկած բոլոր վորոնեժցիները կդառնան գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվների ելույթի հանդիսատեսները եւ կմասնակցեն արեւելյան քաղցրավենիքներով թեյախմության: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից մինչեւ 10-ը Կենտրոնում կանցկացվեն «Հայաստանի սովորույթները եւ պատմությունը», հայկական կիրակնօրյա դպրոցի մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսները, տեսաֆիլմերի դիտում, ստեղծագործական երեկո, որտեղ կհնչեն հայ բանաստեղծների ստեղծագործություններ եւ ազգային երգեր: Կկազմակերպվեն նաեւ դասախոսություններ «Ճարտարապետություն, Հայաստանի վանքերը», «Քրիստոնեությունը որպես Հայաստանի պետական կրոն մեր թվարկությունից 301 տարի առաջ», «Հայկական տառերը 1600 տարեկան են» եւ այլ թեմաներով, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ավելի մանրամասնորեն ծանոթանալ այդ ժողովրդի պատմությանը եւ զարգացմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |