ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՐՋՈՐԵՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ29 մարտի 2005 - 07:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ընթացիկ տարվա մայիսին կայանալիք բանակցությունների օրակարգում ընդգրկել շփման գծում իրավիճակի մասին հարցը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նախարարի խոսքերով` ադրբեջանական կողմը փորձում է մոտեցնել իր դիրքերը, որը տարբեր միջադեպերի եւ երկու կողմերից զոհերի առիթ է հանդիսանում: Օսկանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը լրջորեն չի դիտում ռազմական գործողությունների վերսկսումը: Ընդ որում նա հայտարարել է, որ հայկական կողմը չի վախենում պատերազմի հեռանկարից, քանզի ընդունակ է հակահարված տալ ադրբեջանական բանակի ցանկացած գործողության: «Մենք մտահոգված ենք նրանով, որ շփման գծում ակտիվացումը կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ ՌԴ պաստրաստ է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծմանը` Վ.Օսկանյանը նշել է, որ «հայկական կողմը ողջունում է Ռուսաստանի բարի մտադրությունները, սակայն միեւնույն ժամանակ հասկանում է, որ հարցի լուծման արհեստական արագացումը տվյալ դեպքում ցանկալի չէ, քանզի կարող է ընկալվել որպես հարկադրանք»: «Վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինը նկատի չի ունեցել վերջինը, այլ ղեկավարվել է բացառապես բարի մտադրություններով»,- նշել է Օսկանյանը: Հայաստանի ԱԳ նախարարի համաձայն` հայկական կողմի դիրքորոշումը չի համարվում մաքսիմալիստական: «Մենք միայն պահանջում ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայկական իշխանությունների բացթողումն է այն փաստը, որ ԼՂ շուրջ տարածքը բնակեցված չէ, ինչպես այդ արձանագրված է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցում, Վ.Օսկանյանը նշել է, որ հավանական է նման խնդիր չի դրվել: «Ուրիշ գործ է, որ եթե ադրբեջանական կողմը բավարարվի զեկույցի փաստերով եւ ավելի պրագմատիկ դիրքորոշում զբաղեցնի բանակցությունների ժամանակ, ապա մենք կհամոզվենք, որ նրանց նման դիտարկում անցկացնելու պահանջները քաղաքական բնույթ չեն ունեցել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |