Էդուարդ Հովհաննիսյան.Արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը «գումար հավաքելու միջոց» է

Էդուարդ Հովհաննիսյան.Արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը «գումար հավաքելու միջոց»  է

PanARMENIAN.Net - «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հարցում են ուղարկել որստիկանություն, որպեսզի իրենց տրամադրվեն արագաչափերի և տեսախցիկների շահագործման և տեխնիկական նորմերը: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այլ աղբյուրներից պարզել են, որ արագաչափերի ճգրտությունը պլյուս-մինուս 3 կմ ժամ է կազմում:

«Սա նշանակում է, որ տուգանքները պետք է կիրառվեն միայն 4 և ավելի թվերով ավարտվող գերազանցված արագության դեպքում միայն»:

Նա նշեց, որ իրենք ունեն բազմաթիվ տեսանյութեր, երբ մարդիկ իզուր տեղը տուգանվել են:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արագաչափերի հետ կապված երեք դատական գործով դիմել են դատարան:

Ընդհանուր առմանբ, երթևեկության հետ կապված կենտրոնը դատարան է դիմել 42 գործով : Կենտրօնի տնօրենը արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը համարում է «գումար հավաքելու միջոց»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---