ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԻՎԸ ԵՏ ՊՏՏԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ ՁԱԽՈՂՄԱՆ»29 մարտի 2005 - 08:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսօր սկսված լսումներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր «բարդ փուլ» է վերապրում: Նախարարի խոսքերով` «պատմության անիվը ետ պտտելու Ադրբեջանի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»: Վարդան Օսկանյանը նշել է, որ ներկայումս «բանակցային սեղանին» քննարկվում են հակամարտության ինչպես փաթեթային, այնպես էլ փուլային կարգավորման տարբերակները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է տեղափոխել կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ միջազգային կազմակերպություններ, որոնք նախապատվությունը տալիս են պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Միեւնույն ժամանակ, ավելացրել է նա, աշխարհում եղել են նախադեպեր, երբ առաջին պլան է մղվել ազգերի ինքնորոշման սկզբունքը: Վ.Օսկանյանը բերել է Արեւելյան Թիմորի, Սուդանի եւ Կոսովոյի օրինակները: ՀՀ ԱԳՆ ղեկավարն «անիմաստ» է անվանել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին Բաքվի պահանջները: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով խուսափում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելուց: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է |