Ռ. Կիրակոսյան. «Օսկանյանի գործը» կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, այլ ուղերձ է Քոչարյանին ու Ծառուկյանին 4 հոկտեմբերի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանի գործն ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, գտնում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Դա կապված է ներքաղաքական զարգացումների հետ, ոչ թե ԱՄՆ կամ Ռուսատանի հետ հարաբերությունների»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Կիրակոսյանի, հավանաբար, դա ուղերձ է գործող իշխանությունների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքագետը նշել է նաև, որ «այժմ հայկական հանրությունը գիտակցաբար թե անգիտակցաբար կբարձրացնի Օսկանյանի կերպարը՝ ընկալելով նրան որպես զոհ»: «Աղվան Հովսեփյանը ևս գիտակցաբար թե անգիտակցաբար բարձրացնում է Օսկանյանի անձը որպես նախագահական ընտրությունների թեկնածու»,-հավելել է նա: Նա նշել է նաև, որ Օսկանյանի գործը քաղաքական գործընթաց է, և որ «դատախազի հիասթափեցնող խոսքը խորհրդարանում վկայում է, որ նա ինքն էլ այնքան էլ չի հասկանում, թե ինչում է մեղադրվում Օսկանյանը»: Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |