Ստեփան Սաֆարյան. Օսկանյանի գործով ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ցույց տվեցին Ռոբերտ Քոչարյանին, թե «ով ով է»

Ստեփան Սաֆարյան. Օսկանյանի գործով ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ցույց տվեցին Ռոբերտ Քոչարյանին, թե «ով ով է»

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ Վարդան Օսկանյանի գործը կապված է գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմակայության հետ: «Օսկանյանի գործով ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ցույց տվեցին Ռոբերտ Քոչարյանին, թե «ով է իրավիճակի տերը»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ինչ վերաբերում է Օսկանյանի հետագա ճակատագրին, ապա, ըստ Սաֆարյանի, հազիվ թե Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և նախկին նախարարը դատապարտվի: Ըստ նրա, հաշվի առնելով համաշխարհային հանրության կարծիքը, որտեղ ոչ ոք կասկածի տակ չի դնում գործի իրավական հիմքերն, այլ միայն մատնանշում է ընտրովի արդարադատության անթույլատրելիությունը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, գործը կսահմանափակվի միայն Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելով: «Ուղղակի Օսկանյանն ավելի հաճախ կլինի դատարանում և հարցաքննությունների կգնա նախնական քննության մարմիններ, ինչով էլ ամեն ինչ կսահմանափակվի»,-ասել է Սաֆարյանը հեգնանքով:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---