ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԱԼԻՔԸ ՀԱՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ29 մարտի 2005 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Բաքվի պետական համալսարանի եւ Նավթի պետական ակադեմիայի մի խումբ ուսանողներ անցյալ շաբաթվա վերջում հայտարարել են Ադրբեջանի նարնջագույն շարժման (ԱՆՇ) ստեղծման մասին, հաղորդում է «Նովիե իզվեստիան»: Շարժման հայտարարված նպատակն է երկրում իշխանափոխության հասնելը: Հեղափոխությունը պլանավորված է նոյեմբերին, երբ հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: ԱՆՇ ներկայացուցիչները հայտարարում են, որ մատդիր են աջակցել երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունների` «Մուսավաթի», Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխական թեւի եւ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախընտրական բլոկին: Ոչ պաշտոնական տվյալներով, ԱՆՇ-ն ստեղծվել է ամերիկյան Ժողովրդավարության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ, որի ներկայացուցիչները «նկատվել են» հետխորհրդային տարածքում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունների» ժամանակ: Լրագրողները նաեւ հիշեցնում են, որ 2005 թվականի փետրվարի վերջում ադրբեջանցի խորհրդարանական Ջումշուդ Նուրիեւը հայտարարել է, որ Ուկրաինայի Լվովի մարզի Սորոսի հիմնադրամի աջակցությամբ ստեղծվում է ուկրաինական երիտասարդական «Ժամանակն է» կազմակերպության նման կառույց, որտեղ ընդգրկվում են Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում եւ Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիներ: Նուրիեւի տվյալներով, Բաքվում հեղափոխություն կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել սեփական կաբելային կամ արբանյակային հեռուստաալիք, որը խորհրդարանական ընտրությունների նախօրեին կզբաղվի Ադրբեջանի իշխանությունների շանտաժով: Մինչդեռ, խոշորագույն ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը հայտարարել է, որ «ադրբեջանական ընդդիմությունը չի բացառում ուկրաինական կամ վրացական սցենարների հնարավորությունը, եթե իշխանությունները հերթական անգամ կեղծեն խորհրդարանական ընտրությունները»: Ադրբեջանական հեղափոխության խորհրդանիշ, նրա խոսքերով, կարող է դառնալ մանուշակը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |