Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից սահմանային միջադեպի համար

Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից սահմանային միջադեպի համար

PanARMENIAN.Net - Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից սահմանային միջադեպի համար: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:

«Սիրիական կողմը ճանաչում է իր մեղքը և ներողություն է խնդրում: Նա հավաստիացրել է, որ նման բան այլևս չի պատահի»,-ասել է նա:

Չորեքշաբթի օրը սիրիական տարածքից բաց թողած ականն ընկել է թուրքական գյուղի բնակելի տան վրա՝ 5 մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել: Թուրքիան պատասխան հարված է հասցրել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---