Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացը փորձում է կարգավորել Սիրիայի և Թուրքիայի միջև ծագած իրավիճակը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացը փորձում է կարգավորել Սիրիայի և Թուրքիայի միջև ծագած իրավիճակը

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կապեր է հաստատել սիրիական և թուրքական իշխանությունների հետ` փորձելով նվազեցնել լարվածությունը երկու երկրների սահմանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Թուրքիային և Սիրիային առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և ջանքեր ներդնել` ճգնաժամի խաղաղ կարգավորման համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---