Դել Վալլե. Վախթանգ Դարչինյանի հետ մենամարտում ես շատ բան սովորեցի![]() 5 հոկտեմբերի 2012 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Լուիս Օռլանդո Դել Վալլեն, ով պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը կրել է Վախթանգ Դարչինյանից, խոստովանել է, որ այդ մենամարտում շատ բան է սովորել: «Իհարկե, պարտությունից հետո տխուր եմ: Ես պարտվեցի, սակայն դա չի կանգնեցնի ինձ, այլ ավելի ուժեղ կդարձնի»,-բռնցքամարտիկի խոսքը հաղորդում է BoxingScene.com-ը: Բռնցքամարտիկի խոսքով, ինքը և իր թիմը Դարչինյանի հետ հանդիպումից հետո եզրակացություններ կանեն և կշարունակեն պատրաստվել այլ մենամարտերի. «Ես շարունակում եմ երազել չեմպիոնական գոտու մասին և կանեմ ամեն բան, որպեսզի չեմպիոն դառնամ»: Վախթանգ Դարչինյանը սեպտեմբերի 29-ին երկրորդ կիսաթեթև քաշում հաղթանակ է տարել Դել Վալլեի նկատմամբ և նվաճել թափուր NABF տիտղոսը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |