Դաղստանցի ազգագրագետ. Ադրբեջանում ապրող իմ հայրենակիցները ազգային ինքնությունը պահելու խնդիր ունեն![]() 5 հոկտեմբերի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը արդեն 9-րդ անգամ է կազմակերպում «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Իրանագիտության ամբիոնի հեղինակությունը միջազգային գիտական շրջանակներում բարձր է գնահատվում: Այդ իսկ պատճառով մասնակցելու հայտ են ներկայացրել և այսօր արդեն Երևանում են տարբեր երկրների ակադեմիական, քաղաքական ներկայացուցիչներ և լրագրողներ: Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը բացման խոսքում նշեց. «Ցանկացած էթնիկ տարր եզակի է և ենթակա պահպանման: Այսօրվա տարածաշրջանային լարված իրավիճակում, երբ իրար են բախվում տարբեր երկրների տնտեսական ու քաղաքական շահերը, մշակութային բազմազանությունը պահպանելն ավելի է դժվարանում, իսկ այսպիսի գիտաժողովները ծրագրերն իրականացնելու լավ հնարավորություն են»: Դաղստանից եկած ազգագրագետ և լրագրող Շահգան Կապիզովը PanARMENIAN.Net –ի թղթակցին պատմեց, որ իր ազգակիցներն ապրում են նաև Կովկասյան-կասպիական տարածաշրջանի Հարավկովկասյան մասում: Հիմնականում Ադրբեջանում և Վրաստանում: Հայաստանում՝ միայն մի քանի ընտանիք: «Խնդիրներ լինում են Ադրբեջանում: Այնտեղ իմ ազգակիցները մայրենի լեզուն սովորելու և կրառելու, մշակույթը պահպանելու, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն գրեթե չունեն: 2011-ին, երբ մեր երիտասարդները դուրս եկան փողոցներ՝ գոնե ցույցերի միջոցով ինչ-որ բանի հասնելու նպատակով, ադրբեջանական ոստիկանության հետ բախումներ եղան, 26 երիտասարդ ձերբակալվեց », -ասաց գիտաժողովի մասնակիցը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |