Երևանում նոր 3D գրաֆիտի է հայտնվել![]() PanARMENIAN.Net - Երևանում նոր 3D գրաֆիտի է հայտնվել: Կարապի լճի հարևանությամբ անցորդների վրա հարձակում է փորձում գործել կատաղած դինոզավրը: Գրաֆիտիի հեղինակները Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Համակարգչային դիզայնի Համակարգչային նախագծման ֆակուլտետի 4-րդ կուրսի չորս ուսանողներ են` Լաուրա Նազինյանը, Տարոն Բադալյանը, Մերի Թոքմաջյանը և Անի Սարգսյանը: Աշխատանքները ղեկավարել է ուսանողների դասախոսներից մեկը` Դավիթ Փարվանյանը: Մասնակիցներից մեկը` Լաուրան, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գրաֆիտին պատվիրել է Երևանի քաղաքապետարանը: «Քաղաքապետարանը հավանել էր մեր համալսարանի բակում մեր կողմից նկարված մատիտներով 3D գրաֆիտին և գտել էր մեզ: Հանդիպեցինք քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հետ, ներկայացրեցինք մի քանի էսքիզ: Նա ընտրեց էսքիզներից մեկը և մեզ հնարավորություն ընձեռեց այն իրականացրելու համար ընտրել Երևանի ցանկացած վայր: Մենք էլ ընտրեցինք Կարապի լճին հարող տարածքը»,- պատմեց նա` հավելելով, որ հնարավոր է` հետագայում, երբ գրաֆիտին ջնջվի, այն թարմացնելու տարբերակ լինի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |