Հայ վարորդները կկարողանան աշխատանքային վիզաներ ստանալ Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը 5 հոկտեմբերի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դրական եզրակացություն է տվել հայ վարորդներին Թբիլիսիի թուրքական դեսպանատանը աշխատանքային վիզաների տրամադրմանը, ասել է USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակներում: «Երկու օր առաջ մեզ տեղեկացրեցին, որ թուրքական կողմը դրական եզրակացություն է տվել հայ վարորդներին Թբիլիսիի թուրքական դեսպանատանը աշխատանքային վիզաների տրամադրմանը»,-ասել է նա: Ըստ նրա, այլընտրանք կարող է լինել արտոնագրերի հանձնումը հայ վարորդներին Թուրքիայի հետ սահմանին: Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի շրջանակներում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկեր է հանդես գալիս նաև Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC): ՀԱԳՄ-ն հրավիրել է շուրջ 50 ձեռներեցների Արևմտյան Թուրքիայի շրջաններից, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, նավթային արդյունաբերությունը, շինարարությունը, ռեստորանային բիզնեսը, առողջապահությունը, ոսկերչությունը: Համաժողովի մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև հեռանկարները, կամփոփեն հաջողված գործարար համագործակցությունը: Թուրքիա արտահանման ապրանքների թվում Արթուր Ղազարյանը նշեց շինանյութը, մասնավորապես, քարը, ինչպես նաև կարող է արտահանվել ջուր, ծխախոտ և այլն: Ավելի վաղ ասվել է, որ Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկում հայ վարորդներին մուտքի արտնոգրեր տրամադրելու համար՝ մինչև Տրաբզոն բեռների փոխադրման համար: ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան կարող են 200 բեռնատար կիրառել, սակայն 2011թ. հաջողվել է թույլտվություն ստանալ միայն երկուսի համար, որոնք պատկանում էին TIR ընկերությանը, այն էլ բազմաթիվ դժվարություններից հետո: Ըստ թուրքական օրենսդրության, հայկական բեռնատարի վարորդը տարանցիկ փոխադրման թույլտվություն ստանալու համար պետք է դիմի դեսպանատուն, որը Հայաստանում չկա: Այդ երկուսի դեպքում մուտքի արտոնագրերը մեծ դժվարությամբ ձևակերպվեցին ուկրաինական կողմի աջակցությամբ: Հայաստանի և Թուրքիայի փոխադրողները շահագրգռված են այդ ուղղությամբ, քանի որ այն շահավետ է: Տրաբզոնի նավահանգիստն իրական այլընտրանք է վրացական Փոթիին՝ դա թույլ կտա ծախսերը կրճատել 600 դոլարով: Հայաստանը միացել է Բեռների միջազգային փոխադրման մաքսային կոնվենցիային TIR Convention-ի կիրառմամբ 1993թ. դեկտեմբերի 8-ին, իսկ Թուրքիան 1994թ. նոյեմբերի 12-ին: Պայմանավորվող կողմերը, ցանկանալով աջակցել բեռների միջազգային փոխադրումների դյուրացմանը ճանապարհային տրանսպորտային միջոցներով, համարելով, որ բեռնափոխադրումների պայմանների բարելավումը համագործակցության զարգացման էական գործոններից է, արտահայտվել են վարչական, սահմանային ձևերի դյուրացման օգտին: Այն մասին, որ Տրաբզոնը պատրաստ է սպասարկել հայկական բեռները ավելի վաղ հայտարարել էր նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը: Ըստ նրա, եթե թուրքական կառավարությունը համաձայնվի, նավահանգիստը պատրաստ է սպասարկել բեռնափոխադրումները Հայաստանից և դեպի Հայաստան: Էրմիշը գտնում է, որ դրանից կշահեն և Թուրքիան, և Հայաստանը: «Հայաստանը Փոթիով այժմ իրականացնում է 7,5 մլրդ դոլարի ներկրում և արտահանում: Երևանից Տրաբզոն կարելի է հասնել օրվա ցանկացած ժամին: Տրաբզոնից մինչև Ալիջան՝ Հայաստանի հետ սահման, 40 կմ է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կմ: Մեր նավահանգիստը պատրաստ է նման բեռնափոխադրումների ծավալին»,-ասել է նավահանգստի տնօրենը՝ նշելով, որ այժմ Տրաբզոնի նավահանգիստն աշխատում է իր հզորության 25 տոկոսով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |