Վայոց Ձորում բացվել է առաջին գյուղական հյուրատունը 5 հոկտեմբերի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Երեկ Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում տեղի ունեցավ գյուղական հյուրատան բացման, «Բերքի Տոնի» և «Վայոց Ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը: Միջոցառումն իրականացվեց Օքսֆամի «Կայուն Կենսապահովման Ծրագրի» շրջանակներում` մարզային գործընկեր «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի կողմից: «Բերքի Տոնի» և «Վայոց Ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը տեղի ունեցավ Հերմոն գյուղի բնակիչ Սաhակ Հովհաննիսյանի տան հարակից այգում: Սահակը` Օքսֆամի կողմից իրականացվող «Կայուն Կենսապահովման Ծրագրի» շրջանակներում` «Նոր Հորիզոն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացել է վերանորոգել իր տունը և ծառայեցնել այն հյուրընկալության նպատակներով` դրանով իսկ նպաստելով Վայոց Ձորի գյուղական համայնքներում ագրոտուրիզմի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա և Ազատեկ շահառու գյուղերի 5 կանանց կոոպերատիվներից 30 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրեցին իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը և ագրո-էկոտուրիզմի հնարավորություններն իրենց գյուղում: Յուրաքանչյուր գյուղ ներկայացրեց նաև տեղական խոհանոցին բնորոշ ճաշատեսակներ: Հյուրերը մասնակցեցին նաև ավանդական լավաշի թխման արարողությանը: Նշենք, որ Օքսֆամ կազմակերպության առաքելությունն է` Աղքատության կրճատում և Մարդկային տառապանքի վերացում: Սկսած 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |