Ռուբեն Բաբայան. Նախարարություն թե՞ հյուրանոց. միանշանակ հյուրանոց

Ռուբեն Բաբայան. Նախարարություն թե՞ հյուրանոց. միանշանակ հյուրանոց

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում ավելի նախընտրելի է հյուրանոցը, քան նախարարությունը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ հայտնելով իր տեսակետը ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի մասին:

Նրա կարծիքով, մայրաքաղաքի կենտրոնում, առհասարակ, նախընտրելի չէ որևէ գերատեսչության առկայություն:

Բաբայանը գտնում է, որ այն պետք է լինի մշակութային: Իսկ ինչ վերաբերում է գերատեսչություններին, ապա արվեստագետի կարծիքով, դրանք պետք է տեղակայվեն քաղաքի ծայրամասում, կամ քաղաքին մոտ այլ վայրում:

Չնայած նախարարության շենքում լինելու է ոչ թե մշակութային հաստատություն, այլ հյուրանոց, այնուամենայնիվ, դա ավելի գերադասելի է Բաբայանի համար:

Ռուբեն Բաբայան նաև նշեց, որ չի կարծում, թե շենքը կապականվի, քանի որ մասնավոր ձեռքերում այն ավելի ապահով կլինի, քան պետական գործչի ձեռքերում: Ըստ նրա, հենց ԱԺ պատգամավորներն են ավելի շատ ապականում շինությունները, քան մասնավոր անձիք (հիշեցնելով Փակ շուկայի շենքի օրինակը):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---