«Հայֆեստի» շրջանակում Երևանում նշվեց «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը

«Հայֆեստի» շրջանակում Երևանում նշվեց «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը

PanARMENIAN.Net - «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Երևանում նշվեց «Կովկաս» մշակութային հիմնադրամի 15-ամյակը: Տարեդարձը նշվեց ՀՀ նախագահի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Նախագծերի ղեկավար Յուրի Մգեբրիշվիլին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց, որ հիմնադրամը 1997 թվականից ի վեր իրականացրել է բազմաթիվ միջմշակութային նախագծեր, ցուցահանդեսներ, փառատոններ: «Հիմնադրամի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել հիմնադրումից կարճ ժամանակ անց արտ-մենեջերների կովկասյան ցանցի ստեղծումը: Հաջորդ ձեռքբերումը, որը, կարելի է ասել, հիմնադրամի ստեղծման հետևանքն էր, 2003 թվականից ի վեր գործող տոնավաճառն է, որտեղ ցուցադրվում են հիմնադրամի անդամ երկրների մշակութային ձեռքբերումները, տեղի են ունենում արտ-մենեջերների հանդիպումներ»,- ասաց նա` հավելելով, որ հիմնադրամը զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ:

«Կովկաս» հիմնադրամը գրանցված է Նիդերլանդներում, հիմնադրամի անդամներն են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---