Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը![]() 5 հոկտեմբերի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում անցնում է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը (1942-2009), որը նվիրված է նրա 70-ամյա տարելիցին: Ցուցահանդեսի համադրողներն են Վիտալի Պացյուկաևն ու Վալերի Խանուկաևը: Ցուցահանդեսը կրում է «Հայելային ծաղկավաճառը» խորագիրը: Բորիս Մեսսերերի մշակած ցուցադրությունը կազմված է մոտ 60 գեղանկարչական աշխատանքներից, շուրջ 50 գծապատկերներից, 3 տեսաֆիլմից: Ցուցահանդեսը ներառում է ցուցանմուշներ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանագարանից, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից, Մոսկվայի Գայանե Խաչատուրյանի հիմնադրամից, ինչպես նաև Եվգենի Պրիմակովի, Վլադիմիր Սպիվակովի, Էլդար Ռյազանովի, Վալերի Խանուկաևի մասնավոր հավաքածուներից: Դեռ սեպտեմբերի 25-ին ՌԴ Գրականագետների կենտրոնական տանը տեղի ունեցավ մեկ գործողությամբ «Գայանե» բալետի ցուցադրությունը, որը Գայանե Խաչատուրյանի միջազգային հիմնադրամի և Europaballett St. Polten- համատեղ նախագիծն էր: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |