Էմիլ Կոնստանտինեսկու. ԵՄ երկրները գտնում են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի մոտ ապագայում

Էմիլ Կոնստանտինեսկու. ԵՄ երկրները գտնում են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի մոտ ապագայում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ուրբաթ օրը Բաքվում լրագրողներին է հայտարարել Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն: Ըստ նրա, Ղարաբաղի հարցը կարևոր և ցավոտ հարց է:

«Այս խնդրի շուտափույթ կարգավորման համար Մինսկի խմբի գործունեությունը ինտենսիֆիկացիայի կարիք ունի»,-հայտարարել է Ռումինիայի նախկին նախագահը: Նա նշել է նաև, որ ԵՄ երկրները գտնում են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի մոտ ապագայում:

«Մենք կողմ ենք ղարաբաղյան հարցի լուծմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է Էմիլ Կոնստանտինեսկուն, հայտնում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---