Կարեն Անդրեասյան. Մեր զեկույցները սեղանի գիրք են միջազգային կառույցների համար, իսկ մեր նախարարները նույնիսկ չեն կարդում

Կարեն Անդրեասյան. Մեր  զեկույցները սեղանի գիրք են միջազգային կառույցների համար, իսկ մեր նախարարները նույնիսկ չեն կարդում

PanARMENIAN.Net - ՄԻՊ գրասենյակը վերջին ամիսներին բազմաթիվ հուշագրեր է ստորագրել, բայց Կարեն Անդրեասյանն այսօրվանը բացառիկ որակեց: ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի հետ նրանց ստորագրած փոխհամագործակցության հուշագիրը նախատեսում է փորձագիտական տեղեկատվության երկկողմանի փոխանակություն:

«Պարզվում է օտարերկրյա գործընկերների համար ՄԻՊ գրասենյակն այնքան է զարգացած, որ ոչ թե մեզ մոտ են մասնագետներ ուղարկում՝ ուսուցողական ծրագրերի անցակացնելու համար, այլ մենք ենք օգնելու նրաց: Մենք գնահատում ենք այդ վստահությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ նույնիսկ մեր երկրի ներսում իր գլխավորած կառույցին այդքան չեն վստահում: « Մեր տարեկան զեկույցները սեղանի գիրք են դառնում դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչենրի համար, իսկ մեր նախարարները նույնիսկ չեն կարդում: Պիտի անպայման հայհոյախառն սուր քննադատություն լինի, որ կարդան»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Դաֆինա Գերչևան հուշագիրը ռազմավարական, ՄԻՊ գրասենյակն էլ պրոֆեսիոնալ աշխատող կառույց գնահատեց և ասաց, որ ինչպես նախկինում, այսուհետ էլ ակտիվ համագործակցելու են:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---