Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի շրջանակում մեկնարկել են թեմատիկ խմբերի աշխատանքները 5 հոկտեմբերի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում այսօր ընթացող Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի լիագումար նիստից հետո մեկնարկեցին թեմատիկ վեց խմբերի աշխատանքները: «Տարածքային համաչափ զարգացում, առաջանցիկ մեխանիզմների մշակում, հրատապ ծրագրերի ամփոփում» աշխատանքային խմբում, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, մասնավորապես կքննարկվեն տարածքային համաչափ զարգացման արդյունավետ քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր, կներկայացվեն վերջին տարիներին հանրապետությունում պետական բյուջեով և այլ աղբյուրներով իրականացված կապիտալ ներդրումները, պետական և մասնավոր կառույցների կողմից համայնքներում իրականացված ծրագրերը: «Տեղական տնտեսական զարգացումը և տեղական իշխանությունների դերը» աշխատանքային խմբում, որը վարում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ուշադրության կենտրոնում կլինեն ՏԻՄ-գործարար հարաբերությունների բարելավման, ՏԻՄ-գործարար համագործակցության հնարավոր հեռանկարների, համայնքներում տնտեսական զարգացման գործում ՏԻՄ-երի դերի բարձրացման և այլ հարցեր: «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում» աշխատանքային խմբում կներկայացվի ՏԻՄ –երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ներկա իրավիճակը, անդրադարձ կլինի արդյունավետ ծախսային քաղաքականության հարցերին: Կքննարկվեն նաև ՏԻՄ –երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության մեթոդաբանության հետ կապված հարցեր: Քննարկումները վարում է «Համայնքների ֆինանսիստների միավորում»ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը: «Տեղական ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն» աշխատանքային խմբում, որը վարում է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքս Սարդարը, կքննարկվեն ՏԻՄ օրենսդրական բարեփոխումներին, տեղական ինքնակառավարման գործընթացներին քաղաքացիների մասնակցությանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող և այլ հարցեր: «Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները» աշխատանքային խմբում մասնավորապես կքննարկվեն գույքահարկի և հողի հարկի օրենսդրական կարգավորմանը, օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին, տեղական հարկերի վարչարարության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր և վարչարարության կատարելագործմանն ուղղված միջոցառումները: Քննարկումը վարելու է ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արթուր Մանուկյանը: «Կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Հայաստանում» թեմայով աշխատանքային խմբում կներկայացվեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների և «Թափոնների կառավարում–ԵՀԳԳ Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում արդեն ավարտված, ինչպես նաև ընթացիկ և պլանավորված ծրագրերը, թափոնների կառավարման ոլորտում Վրաստանի փորձը: Անդրադարձ կլինի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Կոտայքի մարզում կոշտ թափոնների կառավարման մոդելներին, դրանք այլ համայնքներում կիրառելու, ինչպես նաև աղբահանության բնագավառում միջհամայնքային համագործակցության փորձի կիրառման հնարավորություններին: Քննարկումները կվարեն ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանը և «Թափոնների կառավարում–ԵՀԳԳ Արևելք» ծրագրի համակարգող Արտեմ Խարազյանը: Աշխատանքային խմբերը քննարկումներից հետո կամփոփեն արդյունքներն ու առաջարկություններ կներկայացնեն, հայտւնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել |