Երևանում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Երևանում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Երևանի «Միկա» մարզական ակումբի դահլիճում տեղի կունենա «Զեյթունի գավաթ» ձյուդոյի միջազգային 16-րդ մրցաշարը, 1990-95, 1996-97,1998-2000թթ ծնված ձյուդոիստների միջև:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն մարզադպրոցների սաները, ինչպես նաև ձյուդոիստներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից և Ռուսաստանից:

1990-95 թթ մրցաշարը կարևորվում է նրանով որ այս մրցաշարի լավագույն մասնակիցները նոյեմբերի 16-19-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմասնակցեն Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությանը, PanARMENIAN.Net ին են Հայաստանի ձյուդոյի Ֆեդերացիայից:

Թիմը կմասնակցի ազգային հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, որպես մրցավար առաջնությունը սպասարկելու հայտ է ստացել օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---