ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԵՎՐԱԱՏԼԱՆՏՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ31 մարտի 2005 - 09:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի Ատլանտյան քաղաքականության խորհրդատվական խմբի հերթական երկօրյա նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիստի աշխատանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 38 պետությունների 65 ներկայացուցիչներ: Օրակարգում հիմնականում ընդգրկված են եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ հարցեր: Նման նիստեր անցկացվում են ամենամյա պարբերությամբ եւ իրենց քաղաքական նշանակությամբ զիջում են միայն նախարարների մակարդակով հանդիպումներին: Նշենք, որ նիստը նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով տեղակալ դեսպան Գյունթեր Ալթենբուրգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |