Մահացել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը 5 հոկտեմբերի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը։ Հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981) Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1965 թվականից պրոֆեսոր է, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Հայտնի ստեղծագործություններից են. «Ասումենթե...» (ռոմանս, 1939թ. Իսահակյանիխոսքերով), «Երազտեսա» (ռոմանս,1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941թ.), «Սիմֆոնիկպարեր» (1947թ.), «Տոնականնախերգանք» (1947թ.), «Լարայինկվարտետ» (1947թ.), «Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար» (1962թ.): Գրել է երաժշտություն ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959), «Արևոտ օր է» (1971), «Հեղկոմի նախագահը» (1977), «Աքսորական թիվ 001» (1978): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |