Ջութակ` ՀՖՖ դիմաց (վիդեո)

Ջութակ` ՀՖՖ դիմաց

PanARMENIAN.Net - «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առջև ակցիա է կազմակերպել. ակտիվիստը ջութակ է նվագում ՀՖՖ շենքի առջև կանգնած:

Նշենք, որ համացանցում տարածված էր մի տեսագրություն, որում ՀՖՖ նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ ինքը մարդկանց պատժում է ծեծելով. «Որ ասեն ջութակ է նվագում, այդ ժամանակ զարմացեք»:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է ծեծի են ենթարկել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանին, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանին և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---