Բելգիան իր դիվանագետներից մեկին կասկածում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Բելգիան իր դիվանագետներից մեկին կասկածում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով բելգիացի դիվանագետի նկատմամբ հետաքննությունն ընթանում է արդեն ավելի քան 1 տարի: Այս մասին այսօր հաղորդել է Թագավորական դատախազությունը: Այս հին պատմության մասին տեղեկություններն այսօր հայտնվել են բելգիական ԶԼՄ-ներում` ԱՄՆ-ում վերջին լրտեսական սկանդալի ֆոնի վրա:

Բելգիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միշել Մալերբը հայտարարել է, որ նախարարությունը «մտադիր չէ լրացուցիչ տեղեկություններ հաղորդել այս գործի առնչությամբ»: Տվյալ պահին դատախազությունը շարունակում է հետաքննությունը 57-ամյա բելգիացի կադրային դիվանագետի նկատմամբ, ով կասկածվում է «լրտեսության, կաշառակերության և մասնագիտական գաղտնիքը չպահպանելու մեջ»:

Հիմնվելով հակահետախուզական տվյալների վրա, դատախազությունը հաստատել է, որ դիվանագետը «պարբերաբար կապեր է հաստատել ռուս քաղաքացիների հետ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---