Թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ

Թուրքական բանակը պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը հոկտեմբերի 6-ի առավոտյան պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ Հաթայ սահմանամերձ գավառում ականի պայթյունից հետո, հայտնում է NTV-ն:

«Սիրիական տարածքից արձակած ականն ընկել է թուրքական տարածքում՝ Գյուվենչ գյուղում: Զոհեր չկան: Թուրքական բանակն անմիջապես պատասխան կրակ է բացել»,-հայտնում է հեռուստաալիքը:

Ուրբաթ օրը թուրքական բանակը նույնպես կրակ էր բացել Սիրիայի ուսսությամբ, նշում է հեռուստաալիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարվա մանդատ է տրամադրել անդրսահմանային բանակային գործողությունների անցկացման համար, այդ թվում Սիրիայի դեմ:

ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը պահանջել են Սիրիայից անհապաղ դադարեցնել ագրեսիայի ակտերը Թուրքիայի դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---