ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ Է

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Իրաքում առեւանգված ռումինացի երեք լրագրողներից մեկը «Romania Libera» թերթի 36-ամյա թղթակից Էդուարդ Օվիդիու Օհանեսյանը ծագումով հայ է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Մյուս երկու լրագրողներն են «Prima TV» հեռուստատեսության թղթակից 32-ամյա Մարի-Ժանե Իոնը եւ օպերատոր Սորին Դումիտրու Միսկոչը (30 տարեկան): Առեւանգումը տեղի է ունեցել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի Իրաքում գտնվող ռումինական զինծառայողներին այցելության հաջորդ օրը: Առեւանգումից հետո լրագրողներին հաջողվել է կապվել հեռուստաալիքի հետ եւ հայտնել պատահածի մասին: Տրայան Բասեսկուն հայտարարել է, որ Ռումինիան կանի ամեն բան լրագրողներին ողջ եւ առողջ հայրենիք վերադարձնելու համար: Առեւանգողներն առայժմ որեւէ պահանջ չեն ներկայացրել գերիներին ազատելու համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---