iPhone-ի արտադրությունը Չինաստանում դադարեցվել է բանվորների գործադուլի պատճառով

iPhone-ի արտադրությունը Չինաստանում դադարեցվել է բանվորների գործադուլի պատճառով

PanARMENIAN.Net - iPhone սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում դադարեցվել է բանվորների գործադուլի պատճառով: Foxconn ֆաբրիկայի հավաքման հոսքագծի բանվորները հրաժարվել են աշխատանքը սկսել, քանի դեռ պահպանվում են նոր առավել խիստ պահանջները որակի հսկողության վերաբերյալ: Բացի այդ, բանվորները պահանջում են, որ նրանց պաշտոնական հանգստի օրեր տրամադրվեն պետական տոների օրերին, հայտնում է Associated Press-ը:

Ըստ արհմիությունների, ակցիային մասնակցում է 3-4 հազար բանվոր, կաթվածահար է եղել iPhone 5-ի հավաքումը Foxconn ձեռնարկությունում: Գործադուլի կազմակերպիչները հայտարարում են, որ նույնիսկ ցանկության դեպքում նրանց աշխատակիցները չեն կարողանա կատարել որակի նոր պահանջները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---