ՌԱԿ-ը հորդորում է բազմապատկել սիրիահայությանն օգնելուն ուղղված ջանքերը![]() 6 հոկտեմբերի 2012 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության դիվանի նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև իրադրությունը տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը, որի հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, այդ թվում սիրիահայեր: ՌԱԿ Հանրապետական վարչությունը մտահոգ է Սիրիա - Թուրքիա սահմանին կատարված սադրանքից հետո Թուրքիայի խորհրդարանի կառավարությանը անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսելու թույտվության կապակցությամբ: Փաստ է, որ Թուրքիան իր «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության համատեքստում ձախողել է հարաբերություններն իր անմիջական հարևանների մեծ մասի հետ: Այդ ձախողումներից հետո պաշտոնական Անկարան փորձում է տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատել սադրանքների ու նույնիսկ ռազմական գործողությունների միջոցով: ՌԱԿ Հանրապետական վարչությունը միջազգային հանրությանը կոչ է անում ամեն ինչ անել Սիրիա ներխուժելու Թուրքիայի մտադրությունը կանխելու համար, ինչը ուղղակի սպառնալիք է քաղաքացիական բնակչության և տեղի հայության համար: ՌԱԿ Հանրապետական վարչությունը միաժամանակ կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը և ողջ Սփյուռքին ավելի ընդգրկուն ջանքեր գործադրել սիրիահայությանը բազմաբնույթ օգնություն ապահովելու համար, ասվում է ՌԱԿ Հանրապետական վարչության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |