Լ. Շիրինյան. Վրաստանը սիրախաղ կսկսի Ռուսաստանի հետ, բայց չի վերադառնա նրա ազդեցության տակ![]() 6 հոկտեմբերի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չպետք է հույսեր տածի, որ Բիձինա Իվիանիշվիլու հաղթանակն ընտրություններում թույլ կտա նրան վերադարձնել իր ազդեցությունը Վրաստանում, գտնում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Վրացիները չեն փոխի իրենց քաղաքական կողմնորոշումը: Ոչ մի Սահակաշվիլի, ոչ մի Իվանիշվիլի չեն վերադարձնի Վրաստանը ռուսական կողմնորոշման դաշտ: Բայց սիրախաղի մեջ կմտնեն, մեղմելու համար ռուս-վրացական հարաբերությունները»,-հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում: Քաղաքագետը նշել է, որ Վրաստանը կողմնորոշված է դեպի ԱՄՆ ու Եվրոպա և մտադիր չէ հրաժարվել դրանից: Նա նաև նշել է, որ, ըստ ամենայնի, Վրաստանը իր քաղաքական կառուցվածքը պատկերցանում է Գերմանիայի նմանությամբ: Շիրինյանը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է փորձել իր կողմը գրավել Վրաստանին Հայաստանի ու հայերի շահերի հաշվին, ինչը կարող է բարդություններ առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նրա, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար «Վրաստանը իր գինը կպահանջի», սակայն հազիվ թե Ռուսաստանը զիջումների գնա Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում: Նա նշել է նաև, որ «ռուսական քաղաքական վերնախավը ավանդաբար վրացամետ է, տարածաշրջանում կողմնորոշվելով Վրաստանի ուղղությամբ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |