Մասնագետներ. Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել աշխարհասփյուռ հայ լրագրողական մտքի ներուժը

Մասնագետներ. Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել աշխարհասփյուռ հայ լրագրողական մտքի ներուժը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանն էին ժամանել Սփյուռքի հեղինակավոր հայ մամուլի շուրջ 90 ներկայացուցիչներ, հայտնում է նախարարության տեղեկատվության եվ հեռահաղորդակցության վարչությունը:Համաժողովի 2-րդ օրը ներկայացվել են թուրքական և ադրբեջանական մամուլի հակահայկական պրոպագանդայի դիմագրավմանն առնչվող հարցեր: Քննարկվել են այն մարտահրավերները, որոնք սպառնում են Հայկական Հարցին, Հայոց Ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվությունը միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:

Մասնակիցների կարծիքով` անհրաժեշտություն կա ճիշտ օգտագործել աշխարհասփյուռ հայ լրագրողական մտքի ներուժը` լավագույնս ներկայացնելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հիմնահարցը:

Կարծիքներ են հնչել, որ արդիական խնդիր է զուտ տեղեկատվական բնույթի հոդվածները վերլուծական հավաստի փաստերով հագեցած նյութերով փոխարինելը: Անհրաժեշտություն կա օգտագործել հեղինակավոր գիտնականների ուսումնասիրությունները, տեսակետները, արդեն իսկ հայտնի փաստերը:

Կարևորվել է նաև համացանցի հնարավորությունները ճիշտ օգտագործելու հարցը: Ներկայացվել են մեթոդներ, որոնք հատկապես Հայոց Ցեղասպանությանը, ինչպես նաև Հայսաստանի մասին տեղեկատվությունն ու հոդվածները առավել մատչելի կդարձնեն որոնողական համակարգերում` հասանելի դառնալով առավել լայն հանրությանը:

Համաժողովի մասնակիցները Ցեղասպանությանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը և տարածման հնարավորությունները դիտարկել են տարբեր երկրների օրինակներով` հաշվի առնելով տարբեր երկրների մշակութային և հասարակական առանձնահատկությունները: Կարևորվել է նաև տարբեր երկրների հայ համայնքների դերն ու աջակցությունը:

Մասնակիցները որոշել են առավել ինտենսիվ ու նպատակաուղղված դարձնել Հայոց Հարցին վերաբերող հրապարակումները, անդրադառնալ պատմական իրողություններին, ինչպես նաև Ցեղասպանությունն ապրած մարդկանց սերունդների պատմությանը, այն բոլոր պատմական ու քաղաքական իրողություններին, մշակութային, սոցիալական ու հոգեբանական խնդիրներին, որոնք Ցեղասպանության հետևանքն էին և թողեցին իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---