Տիգրան Սարգսյան. Լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում![]() 6 հոկտեմբերի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 2-րդ օրը մասնակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետը ողջունել է համաժողովի մասնակիցներին` կարևորելով ազդեցիկ ձայն ունեցող լրագրողների և խմբագրապետերի միասնականությունը, կառուցողական քննարկումներն ու գործնական զեկույցները, հայտնում են սփյուռքի նախարարության տեղեկատվության եվ հեռահաղորդակցության վարչությունից:: «Պատահական չեն ասում՝ ով կառավարում է վիրտուալ աշխարհը, կառավարում է իրական աշխարհը: Ինչը փաստում է, որ լրագրողները գտնվում են «պատերազմի» առաջին ճակատում: Նրանք, ովքեր կկարողանան մարդկանց ուղղորդել իրենց գաղափարներով, իրենց հոդվածներով, մեկնաբանություններով, նրանք էլ կկարողանան ուղղորդել և կառավարել ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը տարեցտարի ավելի սուր է դառնում, և պարտավոր ենք ձեզ հետ միասին ազգային կարևոր խնդիրները վերհանել և համախմբված հանդես գալ, քանի որ մեր հակառակորդը, թշնամին բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական դաշտում, տեղեկատվական պատերազմում հաղթելու համար: Միասին պարտավոր ենք մեր խոսքը և մեր ճշմարտությունը հասցնել բոլորին: Այս տեսակետից, ուզում եմ ասել, որ դուք իրականում չափազանց պատասխանատու ճակատում եք աշխատում: Ձեր արհեստավարժությունից, ձեր օպերատիվ աշխատանքից շատ բան է կախված: Դուք տեղեկատվություն տալիս եք ոչ միայն աշխարհին, այլ նաև՝ մեզ: Ձեր վերլուծություններով, քննադատությամբ բացահայտում եք այն խնդիրները, որոնք առկա են և ցույց եք տալիս այն ուղիները, որով մենք պետք է գնանք առաջ»,- նշեց ՀՀ վարչապետը: Վարչապետը նաև պատասխանել է ներկաների հարցերին: Քննարկվել են այն հիմնական ռազմավարական սկզբունքները, որոնք պետք է առաջնահերթ լինեն յուրաքանչյուր հայ լրատվամիջոցի գործելակերպում` դառնալով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրությանը հավաստիորեն ներկայացնելու կարևոր գործոն: Սփյուռքից ժամանած հյուրերը հանրապետության վարչապետին դիմել են նաև հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքին վերաբերող իրենց հուզող հարցերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |