ՀՀԿ պատգամավոր. Վերջին շրջանի ձերբակալությունները դեռ քիչ են![]() 6 հոկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Արցախ հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանն այն կարծիքն է, որ ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում վերջերս պաշտոնյաների շրջանում, քիչ են: Այս մասին այսօր նա խոսեց լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով. «Որտեղ ձեռք ես տալիս խայտառակություններ են բացվում, դրա համար էլ ձերբակալում են, հետո էլ ասում են քաղաքական հետապնդում է»: Խոսելով առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության հավանական թեկնածուի մասին` Համլետ Հարությունյանն ասաց. «Ես չգիտեմ` ով է ընդդիմության թեկնածուն, բոլորը խոսում են ընդդիմության թեկնածուի մասին, ոչ ոք չի խոսում, թե ով է ժողովրդի թեկնածուն, բայց ժողովրդի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, նա քաղաքական մրցակից չունի»: Հարցին, թե ինչու Հայասատնում ընդդիմությունը չի հաջողում, Հարությունյանը պատասխանեց, որ ըստ նրա, իշխանությունը հիմանականում բավարարում է ժողովրդի պահանջները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |