ՀՀԿ պատգամավոր. Եթե Օսկանյանը համագործակցեր դատախազության հետ, անձեռնմխելիությունից չէր զրկվի![]() 6 հոկտեմբերի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Եթե Վարդան Օսկանյանը համագործակցեր դատախազությոն հետ, էլ անհրաժեշտություն չէր առաջանա նրան անձեռնմխելիություից զրկելու: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը` նշելով, որ դատախազությունը ստիպված էր գնալ այդ քայլին: «Եթե ես լինեի Օսկանյանի փոխարեն, կհամագործակցեի դատախազության հետ և կպահպանեի անձեռնմխելիությունս»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե նույնիսկ Օսկանյանի փոխարեն լիներ ՀՀԿ-ական գործիչ, ինքը միևնույն է կողմ կքվեարկեր դատախազության միջնորդությանը: Անդրադառնալով նրան, որ օրերս մամուլի ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարայնն ասել էր, որ եթե Օսկանյանը լիներ ՀՀԿ-ից «մայր Թերեզան» կլիներ, պատգամավորն ասաց, որ ամեն դեպքում մերժում է Մայր թերեզա և Վարդան Օսկանյան համամետությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |