Վաղը արժանապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ երթ կլինի 6 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին` ժամը 12:00 Արժանապատիվ աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպում է երթ՝ «Սոցիալական երաշխիքներ», «Արժանապատիվ աշխատավարձ», «Նոր աշխատատեղերի ստեղծում կարգախոսերով»: Ինչպես հայտնում են Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունից, երթին միանալու են ՀԱՄԿ-ի անդամ բոլոր կառույցները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունները: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը կոչ է անում միանալ ՀԱՄԿ-ի նախաձեռնությանը բոլոր նրանց, ովքեր մտահոգված են աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանությամբ: Երթը սկիզբ է առնելու Երևանի Հյուսիսային պողոտա և Թումանյան փողոցի խաչմերուկից, ընթանալու է Հյուսիսային պողոտայով, Աբովյան փողոցով շարունակվելու է մինչև Շահումյանի անվան հրապարակ և ավարտվելու է ՀԱՄԿ-ի շենքի մոտ՝ Վ. Սարգսյան 26/3: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |