Սեուլը վերականգնել է իրանական նավթի մատակարարումը

Սեուլը վերականգնել է իրանական նավթի մատակարարումը

PanARMENIAN.Net - Սեուլը վերականգնել է իրանական նավթի մատակարարումը, հաղորդում է FoxNews-ը: Ավելի վաղ մատակարարումը դադարեցվել էր պատժամիջոցների պատճառով, որոնք արևմտյան երկրները կիրառել էին Իրանի նկատմամբ:

Ինչպես հաղորդել է SK Energy նավթավերամշակող ընկերությունում անանուն աղբյուրը, նախօրեին նրա աշխատողները ձեռնամուխ են եղել 2 մլն բարել նավթի դատարկմանը, սակայն պաշտոնական անձինք դեռ չեն հաստատել այդ տեղեկատվությունը:

SK Energy-ից բացի, որն արդեն ստացել է նավթի հումքը, նույնանման մատակարարում են սպասում Hyundai Oilbank ընկերությունում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---