ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ 1 ապրիլի 2005 - 06:41 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն,որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մոսկվայում` Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունների ընթացքում կայանալիք հանդիպումը արդյունավետ կլինի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Յու.Մերզլյակովը գտնում է, որ նախարարները չեն կարող ամեն ինչ որոշել, երբեմն, առաջ շարժվելու համար հարկավոր է ամենաբարձր մակարդակի քաղաքական որոշում, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը: «Նախագահների հանդիպման իմաստը նրանում չի, որ հավանություն տրվի ինչ-որ պատրաստի եւ վերջնականորեն համաձայնեցված մի բանի, այլ նրանում, որ նախագահները իմպուլս հաղորդեն հետագա բանակցություններին, կոնկրետ ցուցումներ տան նախարարներին, կողմնորոշեն միջնորդներին, որպեսզի մենք իմանանք որ ուղղությամբ շարժվենք»,-ավելացրել է Յու.Մերզլյակովը եւ խոստովանել է, որ այդ հանդիպումը պետք է համանախագահներին: Մարտի 18-ին, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի Հարավային Կովկասի տարածաշրջան այցելության նախօրեին, ՄԽ համանախագահները այցելել են նրան Լյուբլյանայում: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջան եւ Հայաստան այցելելու նրա որոշման առնչությամբ: «Մենք խնդրել ենք ԵԱՀԿ ղեկավարին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահի հետ բանակցություններում ընդգծել մոտակա ժամանակներս նրանց հանդիպման անհրաժեշտությունը»,-ընդգծել է Յու.Մերզլյակովը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |