Նոր Զելանդիայի մայրաքաղաքը 3 շաբաթով կվերանվանվի «Հոբբիտի» պրեմիերայի առթիվ

Նոր Զելանդիայի մայրաքաղաքը 3 շաբաթով կվերանվանվի «Հոբբիտի» պրեմիերայի առթիվ

PanARMENIAN.Net - «Հոբբիտ» եռապատումի առաջին մասի պրեմիերայի առթիվ Նոր Զելանդիայի մայրաքաղաքը՝ Վելլինգտոնը, երեք շաբաթ շարունակ կկրի «Միջերկրի միջնամաս» անվանումը, հայտնում է «Ռոսբալտը»:

Այդ ընթացքում փոստային ծառայություններն ու տեղական ԶԼՄ-ները կօգատգործեն քաղաքի միայն նոր անվանումը:

Բացի այդ, այստեղ տեղի կունենա Տոլկիենի ստեղծագործություններին նվիրված փառատոն: Քաղաքապետ Ուեյդ Բրաունը նշել է, որ եռապատումի առաջին մասը հոբբիտ Բիլբոյի ուղևորության մասին է թզուկների ուղեկցությամբ, հայտնում են ինտերնետ-ԶԼՄ-ները:

28-ին: Երկրորդ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013թ. դեկտեմբերին: Եռապատումի երրորդ մասը՝ «Հոբբիտ. Այնտեղ և այնտեղից» ֆիլմը լույս կտեսնի 2014թ. հուլիսին:

Տոլկիենի մոտիվներով Ջեքսոնի բոլոր ֆիլմերը նկարահանվում են Նոր Զելանդիայում, իսկ ինքը ռեժիսորն ապրում է Վելլինգտոնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---