Չեզարե Պրանդելլին Հայաստանի հետ խաղին հրավիրել է 27 ֆուտբոլիստների

Չեզարե Պրանդելլին Հայաստանի հետ խաղին հրավիրել է 27 ֆուտբոլիստների

PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրապարակել է Հայաստանի և Դանիայի հետ խաղերում իտալական հավաքականի կազմը:

2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին` «Հրազդան» մարզադաշտում: Իտալիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ին:

Պրանդելին հրավիրել է 27 ֆուտբոլիստների. Դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆֆոնին, Մորգան Դե Սանկտիսին, Վալտեր Սիրիգունին և Էմիլիանո Վիվյանոյին:

Պաշտպաններ`Ինյազիո Աբատեին, Անդրեա Բարցալիին, Լեոնարդո Բոնուչչիին, Ջորջիո Կյելլինիին, Ֆեդերիկո Բացարետտիին, Կրիստիան Մաջոյին, Անջելո Օգբոննային, Անդրեա Ռանոկյային և Դոմենիկո Կրիշիտոյին:

Կիսապաշտպաններ` Դանիելե Դե Ռոսսիին, Ալեսսանդրո Դիամանտիին, Էմանուելե Ջակկերինիին, Կլաուդիո Մարկիզիոյին, Անդրեա Պիռլոյին, Ռիկկարդո Մոնտոլիվոյին, Անտոնիո Կանդրևային և Մարկո Վերատտիին:

Հարձակվողներ` Մարիո Բալոտելլիին, Ստեֆան Էլ-Շաարավիին, Մատտիա Դեստրոյին, Պաբլո Օսվալդոյին, Սեբաստյան Ջովինկոյին և Ալբերտո Ջիլարդինոյին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---