Յուրա Մովսիսյան. Իմ ամբողջ ապագան կապված է միայն «Կրասնոդարի» հետ

Յուրա Մովսիսյան. Իմ ամբողջ ապագան կապված է միայն «Կրասնոդարի» հետ

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում պարտությունը «Զենիթին», ինչպես նաև պատմել է մի քանի ռուսական թիմերի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունների մասին:

«Կրասնոդարի» հարձակվողը խոստովանել է, որ «Զենիթին» պարտվելուց հետո իրենք շատ հիասթափված են:

«Բախտը չժպտաց մեզ: Մենք չկարողացանք իրականացնել մեր գոլային պահերը, իսկ մեր մրցակիցները հաջողությամբ իրականացրին իրենց երկու պահը: Արդյունքն այն էր, որ մենք պարտվեցինք մեր հարազատ երկրպագուների աչքի առաջ»,-խոստովանել է ֆուտբոլիստը:

Նա ընդգծել է, որ չի մտածում թիմը փոխելու մասին, չնայած որ իրենով հետաքրքրվում են Ռուսաստանի մի քանի առաջատար ակումբներ: Նա ընդգծել է, որ իր ապագան կապված է միայն այս ակումբի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---