ԵԱՀԿ ՄԽ ՌՈՒՍ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ՉԵՆ 1 ապրիլի 2005 - 06:47 AMT PanARMENIAN.Net - «Փոխհրաձգությունը, որ դիտարկվում է կողմերի շփման ողջ գծի երկայնքով, մեզ շատ է մտահոգում»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Այն հարցին, թե ինչպես է արձագանքել ՄԽ-ն նրան, որ ադրբեջանական եւ հայկական կողմերը, մեղադրելով իրար հրադադարը խախտելու համար, դիմել են այդ հարցով ՄԱԿ, Յու.Մերզլյակովը պատասխանել է, որ դա յուրաքանչյուր կողմի, ՄԱԿ-ի ցանկացած անդամի իրավունքն է: Նա գտնում է, որ իրադրության կայունացման հնարավորությունները սպառված չեն: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը ոչ թե մեղավորի բացահայտումն է հրադադարի ռեժիմի խախտման հարցում, այլ աջակցումն է կայունացմանը: Այդ կապակցությամբ «ԱՊԱ»-ն հարցրել է Յու.Մերզլյակովին, չի կարելի արդյոք, որ որոշ ուժեր մշատպես գտնվեն շփման գծում եւ կարողանան բացահայտել պայմանավորվածության իսկական խախտողին: «Դա կարող են անել միջազգային դիտորդները: Սակայն կողմերը պետք է համաձայնության գան շփման գիծ խաղաղարարներ հրավիրելու հարցում: Եթե մի կողմը չհամաձայնվի, ապա օտարերկրյա զինովրականները չեն կարող տեղաբաշխվել ճակատային գծում»,-գտնում է ռուսաստանցի համանախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |