Ա. Զաքարյան. Ադրբեջանն արմատական միջոցներ չի ձեռնարկի ԼՂՀ հետ օդային հաղորդակցության դեմ![]() 8 հոկտեմբերի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չի կարծում, որ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ արմատական քայլերի կգնան Արցախում նոր օդանավակայանի շահագործումը սկսելու դեպքում: Նրա խոսքով, եթե Ադրբեջանն ամեն դեպքում որոշի գնալ նման քայլի, ապա կբարդացնի առանց այն էլ Սաֆարովի գործից հետո միջազգային հանրությունում վատացած դրությունը: Նրա խոսքով, քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ագրեսիվ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Զաքարյանը նաև հավելել է, որ օդանավակայանը շահագործման մեջ դնելու ուշացումը կապված է միայն տեխնիկական խնդիրների հետ, այլ ոչ թե քաղաքական: Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի օդանավակայանին հանձնվել է հավաստագիր, որի համաձայն այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին, այդ թվում անվտանգության չափանիշներին, ինչպես նաև իրավունք ունի ընդունել և իրականացնել օդանավերի թռիչքներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |