Ա. Զաքարյանը հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծավալումը![]() 8 հոկտեմբերի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լիովին հավանական է համարում Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելը` հաշվի առնելով ներկա իրավիճակը և դրա հնարավոր զարգացումները: Նրա կարծիքով, Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունները պայմանավորված են «քրդական գործոնի» դեմ նրա պայքարով: Միաժամանակ, նա մտավախություն է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և հարևան երկրների վրա հակամարտության հնարավոր տարածման: Զաքարյանը նաև հավելել է, որ չի կարծում, թե Իրանը կգնա սիրիական հակամարտությունում բացահայտ միջամտության Սիրիայի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |