ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՐՄԱՆ ԴԵ ԿՐՈՈՆԸ 1 ապրիլի 2005 - 07:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոնը, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: Այցը կկայանա ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումներն Արթուր Բաղդասարյանի, խորհրդարանի քաղաքական ուժերի ու պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բացի այդ Հերման դե Կրոոն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի եւ Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ: Բելգիայի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |