Արման Նավասարդյան. Սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել 8 հոկտեմբերի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Եթե Սիրիայում իշխող Բաշար Ասադի ռեժիմը տապալվի, սիրիահայերի համար կարող են Բարդուղոմեոսյան գիշեր սարքել, մտավախություն ունի նախկին դեսպան Արման Նավասարդյանը: Նրա մտավախությունների պատճառն այն ծայրահեղական ուժերն են, որ պայքարում են գրոհայինների կողմից իշխանությունների դեմ, որոնց համեմատ «մահմեդական եղբայրներն ուղղակի հրեշտակներ են»: ՀՀ նախկին դեսպանը Լիբանանում մերժում է այն հավանականությունը, որ սիրիահայերին կհաջողվի ինքնապաշտպանություն կազմակերպել Լիբանանի հայերի օրինակով՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի դեպքում: «Ի՞նչ դիմադրության մասին կարող է խոսք լինել…Այն ժամանակ միանգամայն այլ էր և ուժերի հարաբերակցությունն այլ էր: Հիմա նույնիսկ ծիծաղելի է այդ մասին մտածել»,-ասել է նա: Ըստ Նավասարդյանի, Հայաստանի կառավարությունը հիմա միայն մեկ բան կարող է անել՝ ֆորս-մաժորային իրավիճակում համախմբել երկրի ու սփյուռքի ջանքերը սիրիահայ համայնքի տարհանման համար: «Կարևոր չէ, թե ուր, թեկուզ Ալյասկա կամ Անտարկտիդա՝ փրկելու համար մարդկանց կյանքը: Այսօր արդեն մեծ կորուստներ ունենք»,-ասել է նախկին դեսպանը: Ընդ որում, Նավասարդյանը գտնում է, որ Բաշար Ասադն ամեն դեպքում կհեռանա, հարցն այն է, թե կհաջողվի արդյոք ալևիներին պահպանել իշխանությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |