ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՇՈՒՐՋ 100 ԱՆԴԱՄՆԵՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉՈՎ 1 ապրիլի 2005 - 08:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի շուրջ 100 անդամներ ստորագրել են Ջորջ Բուշին ուղղված նամակը, որտեղ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: ԱՀՀ տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանի խոսքերով, ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերջնականապես հաստատի պատմական փաստերը եւ ճանաչի մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը: Ջորջ Բուշին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «ճանաչելով հայոց ժողովրդի դեմ կատարված ահավոր հանցագործությունը որպես ցեղասպանություն, դուք հարգանքի տուրք կմատուցեք այն ամերիկացիներին, որոնք աջակցել են կոտորածների դադարեցման եւ ողջ մնացածների պաշտպանության քաղաքական, դիվանագիտական եւ հումանիտար արշավին: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, դուք կհաստատեք ապագայում նման հանցագործությունները կանխելու մեր պարտավորությունները»,-նշվում է ուղերձում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |